Քվեարկություն, որն իրոք արդար անցավ

April 30, 2007 at 10:13 pm (Elections)

13-s1.jpgԵթե այս կիրակի լինեն ընտրությունները, ապա <Ժառանգությունը> առաջին տեղը կզբաղեցնի` ստանալով ընտրողների ձայների 17%-ը: 2-րդ տեղում կլինի <Դաշնակցությունը>` 13%-ով, իսկ 3-րդ տեղը կկիսեն <Ազգային ժողովրդավարական կուսակցությունն> ու <Իմպիչմենթ> դաշինքը 10% ձայներով:
Նման արդյուն է ցույց տվեց <Ա1+>-ի կայքի այցելուների շրջանում անցկացված հարցումը, որին մասնակցել են 1740 հոգի:
Հետաքրքրական է, որ Հանրապետական կուսակցությունը միայն 7% ձայն է հավաքել, իսկ <Բարգավաճ Հայաստանը>-ը 3%:
Հավանաբար վերջին իրադարձությունները նշանակություն են ունեցել <Օրինաց երկրի> վրա (մամուլում հիշատակումների հաճախություն) եւ վերջինս հավաքել է քվեարկողների ձայների 6%-ը:
Ընտրացուցակից դուրս եկած ՀՀՇ-ն հավաքել է 5%: Մյուս կուսակցությունները 3,  2 կամ 1 տոկոս ձայներ են հավաքել:
Իսկ ահա <Երիտասարդական>,  <Առաջադիմական>,  <Ժողովրդական> եւ  <Ազգային համաձայնություն> կուսակցությունները ոչ մի ձայն չեն հավաքել:  
Ինչ եք կարծում, <Ա1+>-ի օն-լայն քվեարկության արդյունքները գոնե մասամբ <կարտահայտվեն> մայիսի 12-ի ընտրություններում???

Permalink Leave a Comment

Իրադարձությունների կուլմինացիան…կամ մթնոլորտը թեժանում է

April 30, 2007 at 9:50 pm (Elections, Politics)

thumb-publication11.jpgԻրադարձություննրի հետագա զարգացման համատեքստում առաջարկում եմ քննարկել Արթուր Բաղդասարյանի  հայտարարությունը     հեռուստատեսությամբ, ըստ որի` նրա կյանքին վտանգ է սպառնում… Ինչ եք կարծում այս մասին??? 

Ամենից հետաքրքիրը այս իրադարձությունների համատեստում նախագահ Ռոբերտ Քոչարյանի կեցվածքն է, ով ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ (այս առիթով վրդովություններ են եղել ուսանողության շրջանում, քանի որ հանդիպմանը մասնակցեցին նախ քիչ, նաեւ  նախորդ տարիների նման ոչ ըստ հասարարական ակտիվության, այլ  բերանը փակ պահելու եւ հարցեր չտալու կարողությամբ ուսանողները) հայտարարեց, որ առաջարկներ են եղել Արթուր Բաղդասարյանին թույլ չտալու մասնակցել ընտրություններին եւ ինքը մերժել է այդ:

Այսինքն, ինչ է դուրս գալիս??? Այս երկրում ամեն ինչ կատարվում է նախագահի իրազեկությամբ, թողտվությամբ եւ <բարձր հովանու> ներքո???

Եզրակացություն… եթե մինչեւ այս պահը ամեն ինչ հստակ ծրագրված պլանով է իրագործվում, ապա մեզ մնում է միայն գուշակումներ անել իրադարձությունների հետագա զարգացման մասին…
Ուրեմն, ինչ եք կանխատեսում???

Permalink Leave a Comment

Կարելի է գաղտնալսել…

April 30, 2007 at 9:29 pm (Elections, Politics)

111.jpgԶեյմս Բոնդը հանգստանում է, երբ  հայկական հետախուզությունը <ճիշտ ժամանակին  եւ ճիշտ մեկնաբանությամբ> բացահայտումներ է անում:
Եկեք խոսենք <Օրինաց երկիր> կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի զրույցի գաղտնալսման մասին է, որից մանրամասներ են հրապարակվել

Ու մինչ շտապենք եզրակացություններ անել, տրամաբանական հարցը է ծագում. ում համար են աշխատում Բոնդի իրավահաջորդները ՀայաստանումԱյս պարագայում երեւի ավելորդ է խոսել <գաղտնալսման> երեւույթի մասին  ընդհանրապեսՀայաստանում <կարելիի սահմանը> պայմանական է

Կարդացեք նաեւ  այս եւ այս նյութերը:

Permalink Leave a Comment

Փորձում են ճնշել ազատ խոսքը

April 30, 2007 at 9:18 pm (Media)

29811.jpg

Ոտնձգություն է կատարվել խոսքի ազատության եւ դրան նպաստող կառույցների դեմ: Ռուսաստանում իր գործունեությունն է դադարեցրել Կրթված մեդիա  հիմնադրամը, որը լրագրողների շրջանում հայտնի Ինտերնուս կազմակերպության իրավահաջորդն է

Պատճառըայս տարեսկզբին հիմնադրամի նախագահը Փարիզից վերադառնալուց չի հայտարարագրել իր մոտ եղած գումարը, որը նախատեսվածից ավելին է եղելՆման դեպքերում սովորաբար վարչական պատժի են ենթարկում: Սակայն հիմնադրամի նախագահ Մանանա Ասլամազյանի դեպքում հարուցվել է քրեական գործ: Դեռ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի անվտանգության աշխատակիցները եւ 11 ժամ իրականացրել են փաստաթղթերի եւ էլեկտրոնային կրիչների ուսումնասիրում` հետո նաեւ բռնագանձում

Հազարավոր լրագրողներ դիմել են Պուտինին` հիմնադրամի եւ նրա նախագահի դեմ հետապնդումը դադարեցնելու պահանջով: Ի վերջո, ամիսներ շարունակ հետեւողական հետաքննությունը, որ կարող էր ավարտվել տույժով մեկ անձի նկատմամբ, այժմ դարձել է իսկական քաղաքական հետապնդում

Ինչ եք կարծում այս մասինԿարդացեք նաև այս նյութը…   

Permalink Leave a Comment

Մասնակցեք, քննարկեք, ներկայացրեք…

April 30, 2007 at 9:11 pm (Announcment)

29981.jpgՈղջունում ենք Ձեզ <Ա1+>-ի ազատ թեմաների եւ քննարկումների էջում, որը Ձեր թեմայի, Ձեր լուրի, Ձեր կարծիքի, Ձեր մեկնաբանության էջն է: Այստեղ պարբերաբար կլինեն հոդվածներ, որոնք չեն հրապարակվել անգամ <Ա1+>-ի հիմնական կայքում: Կասվի այն, ինչ ընդուված չէ ասել ավանդական լրատվության միջոցներով եւ կպարզաբանվի այն, ինչը հատկապես Ձեզ է հետաքրքրում: Ակնկալում ենք Ձեր մեկնաբանությունները նաեւ մեր լրատվական կայքում հայտնված ցանկացած լուրի մասին: Դուք <ազատ> եք <Ա1+>-ի բլոգում, որովհետեւ այս էջը Ձեր էջն է…

Permalink Leave a Comment

Follow

Get every new post delivered to your Inbox.